ԱՇՈՒՆ

 Էսօր առաջին անգամ մոտիկից զգացի, որ աշուն է .... Իմ սիրած աշունը` դեղին- դեղին ծառերով ու այնքան կապույտ երկնքով, աշնան երկնքի կապույտն ուրիշ է.....

<< ՀԱՅԿԱԿԱՆ>> ԽՃԱՆԿԱՐ

      Երևան- Աբովյան    ճանապարհով անցել եք, ուշադիր նայել եք ?  Հյուր ունեինք արտասահմանից, եկել էին հենց այդ ճանապարհով: Հարցրի`  ինչպես տեղ հասաք, կեսկատակ- կեսլուրջ պատասխանեց . << ՕՀ , շատ տպավորիչ  էր, հատկապես Աբովյան մտնելուց առաջ.   այդ կարճ ճանապարհի վրա որքան շատ բան տեսանք, հնդկական Թաջ Մահալը մեզ կարծեմ երևաց, ապա  Լաս Վեգասի կազինոների մոտով անցանք, հետո ընկանք Եգիպտոս,  ափսոս չիմացա` որ փարավոնների բուրգերի մոտով էր անցանք, և այդ ամենը` ընդամենը  մի քանի հարյուր մետրի, կամ էլ, լավ, 1-2 կիլոմետրի վրա..... 

ԻՆՉ Է ԱՆՈՒՆԴ կամ ԼԻ------??? ---ԴՈ

 -Որն  է  քո  գույնը?:
  -Արյան:
- Որն է քո հոտը?:
-Խելահեղության:
-Որն է քո համը?:  
-Մարդկային մաշկի ու նաև` հոգու:
-ԻՆչերի ես դու արդյոք ընդունակ?:
-Ե'Վ   երջանկացնել ե'վ  դժբախտացնել: Բարձրացնել մարդուն  վեհության գագաթ   և նետել նրան  ճահիճը անկման:
-Ինչ են քեզ կոչում?:
- ԿԻՐՔ 

ԱՄԵՆԱԼԱՎ ՕՐՈՐՈՑԱՅԻՆԸ

 ԱՐԻ ԻՄ ՍՈԽԱԿ
Խոսք` Ռ. Պատկանյանի

Արի՛, իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է - դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։

Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։



Թող, աբեղաձագ, դու արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ:
Բայց նա լալիս է - դու, ձագուկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։


Աղջկաս  համար  երգում եմ քնեցնելուց ու,,,, հիմա ինքն էլ անում է`   աաաաաաաաաաա.......
 Մեզ  Հենց էսպիսի օրորոցայիններ են պետք ............. Մեր սերնդի մայրերս պարտավոր ենք սրանցով մեծացնել մեր   էրեխեքին:

ՁԱԳՍ ՀԻՎԱՆԴ Է

Արդեն 4-5 օր  է` ձագս հիվանդ է, հազում է: Կոմպի դիմաց նստած եմ, կողքի սենյակից որ հազը լսվում է, սիրտս ծակում է, գնում եմ սենյակ` քնած է` անուշ- անուշ, իսկ էդ հազն ինձ սպանում է: ԸհԸ նորից...
Ախր  ինձ վրա էլ եմ է բարկանում,  տատս ու մամաս մեզ դեղերով չին բուժում, այլ...տատիս անուշ- անուշ դեղաբույսերի հոտն եմ հիշում, իսկ ես աղջկաս դառը դեղ եմ առաջարկում, նա էլ ինձնից խելացի է, ասում է ՑԷ, այսինքն չեմ ուզում, Էդ քո բժշկի նշանակած դեղը քեզ պահի:  Էսօր բարկացա ինձ վրա, ու ... Փառք աստծո Տատիկս դեռ կենդանի  է,  նրա խորհուրդներով եմ Էսօրվանից բուժելու հրեշտակիս, հուսով շատ ավելի արագ կապաքինվի........     

էՍՕՐ ՀԻՇԵԼ ԵՆՔ ՁԵԶ...

 Մի ժամանակ հոկտեմբերի առաջին կիրակին ուսուցիչների օրն էր... ու  գուցե դրանից էր`  գիշերն հիշելի իմ առաջին դասարանը....     Ծեծված բան եմ ասում բայց մարդու կյանքում ինչքան բան կախված է ՀԵՆՑ ՆՐԱՆՑԻՑ,,,,  ( մեկս ֆիզիկոս կլինեինք, եթե ֆիզիկայի դասատուն, մի քիչ համ ու հոտ մտցներ  իր առարկայի մեջ, մեկս էլ անհամբեր սպասում էինք պատմության դասատու ընկեր էսինչյանին, որովհետև  մեզ համար մենակ դասատու չէր......................) ԻՆՉԵՎԷ, ՇՆՈՐՀԱՎՈՐ..... ու հատկապես շնորհավորում եմ նրանց, ում ջերմությամբ եմ հիշում:
 Շատ եմ ափսոսում, որ դպրոցոներում աշխատում են մարդիկ, ովքեր մանկավարժ չեն, այլ մենակ դասատու...