Tamara Gurgenyan (tgurgenyan) wrote,
Tamara Gurgenyan
tgurgenyan

<<Հայրենասեր լինելը` մոդա>>?????????????

Վերջերս ինձ   հարազատ մարդկանցից մեկը հաճախ կրկնում է . << Հիմա հայրենասեր լինելը  մոդա է>> …. Նրա այս միտքն ինձ երկար մտորելու առիթ է տվել: Ինքս ինձ երկար հարցեր եմ տվել, խորհել,  մտորել` ինչպես, ինչ նորաձևության մասին է խոսքը…Հետո հանկարծ գալիս է պատասխանը, չի ուշանում. լրահոսով լսում եմ մի խումբ կուսակցական երիտասարդների այս  կամ այն հայրենանվեր ակցիաների մասին, հետո մեկ  այլ կուսակցականների մեկ  այլ հայրենանվեր գործողությունների մասին, ու կամաց-կամաց որոշակիանում է պատասխանը հարցերիս…. Հասկանում եմ , որ ճշմարիտ հայրենասիրությունը գովազդի կարիք չունի.   ( մեզ հասակակից տղաները, որ ընկան ռազմի դաշտում , չէին գոռում իրենց սիրո մասին,  իսկ այսօր  մի խումբ երիտասարդներ, ովքեր   նույն այդ տղաների հիշատակն հավերժացնող Եռաբլուրի տարածքն են հանկարծ որոշել մաքրել,  իրենց պարտքն են համարում, ի լուր աշխարհի ասել այդ մասին )….. Ցավով ըմբռնում եմ   իմ  հարազատի միտքը`   հիմա հայրենասեր լինելը մոդա  է, և այնքան-այնքան եմ ափսոսում, որ  ամբիոններից հայրենսիրություն ու նժդեհյան գաղափարներ գոռացողներն իրականում իրենց այլ վարքով բնավ չեն համապատասխանում իրենց քարոզածին …. Եվ ինչքան շատ են ստվարանում  հայրենասիրության մասին սոսկ բարձրաձայնողները, այքան մեծանում է տագնապս, որ   << Թացն էլ չորի հետ կսկսի այրվել>>….

 

Նույն հարցն հաճախ ինձ տանջում է , երբ թափառում եմ բլոգսֆերայում. այնքան շատ են գրում, խոսում հայրենասիրությունից, որ գլուխ չես հանում….

 

Հ.Գ.  Կարծում եմ`  հայրենասիրությունը նման է հավատքի. ամեն մարդ միայն ինքը գիտի իր հավատքի խորությունը, ինքը գիտի ում  և ինչու է երկրպագում: Եվ, ի վերջո,  ամեն մարդու  կենսակերպն է ակամա ապացուցում այդ մարդու ճշմարիտ հավատացյալ կամ կեղծ քարոզիչ լինելը….

   
Tags: Հայաստան
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 0 comments