Tamara Gurgenyan (tgurgenyan) wrote,
Tamara Gurgenyan
tgurgenyan

ՈՒ ՄՈՌԱՑԱՎ ՆԱ ՓՇԱԼԱՐԵՐԻՆ ԹԱՌԱԾ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻՆ   

  Կար ու չկար մի տղա:  Այս աշխարհում նա  ուներ ընդամենը  մի փոքրիկ-փոքրիկ սենյակ` տաք ու ջերմ, լցված  հազար ու մի հավերժացած ակնթարթներով,  եվ ուներ մի ֆոտոխցիկ:  Ինքնամոռաց  լուսանկարում էր տղան: Թափառում էր նա,  հավաքում  աշխարհի գույներն  իր աչքերի մեջ, իր լուսանկարների մեջ ու բերում  դրանք իր փոքրիկ-փոքրիկ սենյակը...  
 Զարմանում էին նրանք, ովքեր մտնում էին այդ սենյակից ներս, տեսնում աշխարհն այն, որ տեսել էր այդ տղան.  այն նույն աշխարհը, որում ապրում էին մարդիկ, այնքան տարբեր էր տղայի տեսած աշխարհից: Մտնում էին մարդիկ նրա սենյակից ներս, ու բացվում էր տղայի հոգին նրանց առաջ...
  ՈՒ ՍԻՐՈՒՄ  էր տղան...Սիրում էր աչքերը նրա, որ խորունկ -խորունկ էին, լուսավոր ու ջինջ:  Սիրում  էր աղջիկը տղային, որի հոգում աշխարհն էր  գույներով լի:

...Եղավ մի անգամ, իմացան  փողոտ ծնողներն աղջկա այդ սիրո մասին: Արգելեցին նրան սիրել տղային, հանդիպել նրան`  նրան, որ ընդամենը  մի փոքրիկ-փոքրիկ սենյակ ուներ այս մեծ   աշխարհում.....

 .... <<Էլ չզանգես ինձ>>,- ասաց աղջիկը....

Լուսավոր ու տաք, ջերմ ու սիրելի սենյակը հանկարծ սառեց, դարձավ ցուրտ, գորշ ու մռայլ, ծաղկաթերթերը`  մեծ աշխարհից եկած այս սենյակ,  թոշնեցին հանկարծ, արևները խամրեցին, անձրևի կաթիլները դարձան սառցե բեկորներ, ցորենի ծիլերը ` նոր-նոր կանաչող դաշտում,  դարձան փշալարեր...... Լուսանկարում էր տղան....Սենյակում միայն սևն ու սպիտակն էին, ցուրտ էր սենյակում.......

 ..... Եղավ մի օր այդ նույն սենյակում հայտնվեց մեկը`  հարուստ գրպանով ու կարճ, շատ կարճ  փեշերով...  սիրեց տղային,  սիրեց սիրով Շամիրամի.....
Տղային թվաց` սենյակը լցվեց....

Շատ չանցավ սակայն, կինն այդ խանդեց տղային... խանդեց սենյակին, խանդեց ֆոտոխցիկին .... ՈՒ  կնոջ խանդով,կնոջ հրով  ու հմայքով  նա   բաժանեց տղային իր սենյակից, իր աշխարհից, իր լուսնկարներից:

 Առաջ, որ դաշտերում էր տղան, առաջ, որ տեսնում էր ծաղկի բացվելը,  տերևի ընկնելն ու մեղվի թռչելը, դադարեց տեսնել. աչքերի առաջ թանկ սպասքեղենն էր շքեղ ռեստորաններում, ոսկե շղթաների զնգոցն էր իր Շամիրամի վզին... Թանկ մեքենայի  փափուկ  օրորն էր.... ՈՒշ գիշերներին  խավարում բացում էր իր սենյակի դուռը,  առանց լույսն անգամ վառելու քնում էր, հետո այգաբացին նա էր`  իր խոստումներով, իր գգգվանքներով...

Եղավ մի օր` տղան ձեռքն առավ Ֆոտոխցիկը, ուզեց նկարել....Չեղավ, չստացվեց....  Լուսանկարներն անշունչ  էին... Տղան տեսողությունը չէր կորցրել, սակայն անզոր էր դարձել ՏԵՍՆԵլ,,, 

 Նա նույնիսկ չհասցրեց հասկանալ` ինչ է կատարվում  իր հետ, զնգաց հեռախոսը... Շամիրամն էր...
Tags: գրում եմ, կուրություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 0 comments