?

Log in

No account? Create an account
«Зря, просто так обижать человека не надо. Потому что это очень опасно. А вдруг он Моцарт? К тому же еще не успевший ничего написать, даже «Турецкий марш». Вы его обидите – он и вовсе ничего не напишет. Не напишет один, потом другой, и на свете будет меньше прекрасной музыки, меньше светлых чувств и мыслей, а значит, и меньше хороших людей. 
Конечно, иного можно и обидеть, ведь не каждый человек – Моцарт, и все же не надо, а вдруг… 
Не обижайте человека, не надо. 
Вы такие же, как он.
Берегите друг друга, люди!»

Իսկ մենք օրական հարյուր,  հազար անգամ կոտրում ենք ուրիշներին, ուրիշների ձգտումը, թռիչքի, կամ , պարզապես ապրելու տենչը ....  ու մի այդքան էլ մեզ են կոտրում, մինչդեռ ...

Բարև, գարուն

Վաղուց, շատ վաղուց ոչինչ չեմ գրել: Ուշ գիշեր է... լավ է , որ գարուն է. թերևս դրսում թափառող անտուն այն մարդկանց ցրտահարվելն այլևս չի սպասում,  ու դա լավ է : Չգիտեմ ինչու , չգիտեմ ինչպես,  այսօր հիշել էի, Այգեստանում ցրտահարված մի թափառաշրջիկի մասին, մայրս ասում էր է կողքինէլ տոպրակից թափված խնձորներ կային` էլի ցրտահարված ,, դա մի քանի տարի առաջ էր...աշխարհն այն ժամանակ չգիտեմ ավելի , թե պակաս գունավոր էր ինձ համար.....
Ինչքան հաճախ են գույներն այդ խառնվում իրար ու ներկում մեր կյանքն այնպես, ինչպես ուզում են...նկարելուց հեռու եմ շատ- շատ , բայց զգացել եմ, այնտեղ, որտեղ գույները մուգ են ու խամրած, խառնում ես մի քիչ դեղին,  ու ամեն ինչ ավելի պայծառ է դառնում.... Ինչ լավ է, երբ մարդ կյանքում ունենում է այդ դեղինը, արևը ,,,, ես ունեմ այդ արևը` Աղջիկս,,,,, բոլոր գույների մեջ ամենավառը, նա, որ արև է, իսկական արև, որ լույսով է լցնում ամեն- ամեն ինչ....

Գարուն է,,, բացում ես պատուհանդ, ու գարնան հոտը լցվում է սենյակդ, հոգիդ ու չես ուզում` ոչ մի, ոչ մի վատ բան գրել: Ուզում եմ հնարավորին չափ լայն բացել հոգիս, որ գարունը,  ինչքան տեղ ունի,  ներս մտնի, օգնի ինքնամաքրվել այս հավիտենական խրթին աշխարհում:



ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻԴ




Ինչ լավ է` կա <<Հին>> Նոր Տարին. լավ առիթ է` մեկ անգամ էլ ասելու.<<Շնորհավոր Նոր Տարիդ>> կամ ուշացած շնորհավորելու բոլոր նրանց, ում չես հասցրել տարեսկզբի առաջին մի քանի օրերի խառնաշփոթի մեջ ասել ՇՆՈՐՀԱՎՈՐ... Ինչևէ...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ...
ԹՈՂ ԽԱՂԱՂ ՏԱՐԻ ԼԻՆԻ...

ԹՈՂ................ (ամեն մեկն էս չգրված տողում կարող է կարդալ էն բարեմաղթանքը, որ կուզենար հենց ինքը լսել:))

22 ՏԱՐԻ ԱՆՑ








Հիմա էս նույն ավերակը այնտեղի` աղետի գոտում ապրողների հոգիներում է...  Ու չգիտես` քանի տասնյակ տարիներ է պետք մարդկանց փլուզված  հույսերն ու  հողի տակ կորած  հավատը  վերականգնելու համար....   ու երևի էն սարսափելի աղետի  ժամանակ  որդի ու ծնող, հարազատ- բարեկամ, տուն  ու ծննդավայր կորցրած մարդիկ  ավելի լավատես էին,  ու նրանց` վաղվա օրվա հանդեպ ունեցած լավատեսությունն ավելի իրական էր, քան հիմա....  Աղետի տարում ծնվածն այսօր զավակ է ծնում-մեծացնում  տնակում:Եվ   նործինը 88-ի մասին ոչ թե իմանում է  ծնողների պատմածով, այլ ... երկրաշարժի հետևանքները նա ինքն էլ զգում է    իր մաշկի  վրա.....ՈՒ  չգիտես`   խնդաս, թե լաս` <<Այլևս ոչ թե աղետի, այլ`  զարգացման գոտի>> պետական-պաշտոնական արտահայտության վրա....  
Էսօր կրկնակի, եռակի զարմացել եմ. ուրախացել......
Սովորաբար հոսող  ջուր ունենում ենք օրվա մեջ մի քանի ժամ` առավոտվա 7-9, երեկոյան 6-9:30:  Էսօր  առավոտ  9:00-ի փոխարեն  10-ին անջատեցին, ուրախությանս հետ մեկտեղ շաաաաաաաաաաաաատ  զարմացել էի: Մեկ էլ մի քիչ առաջ ջրի ձայն եմ լսում,  ոնց որ երազում ` օրը կեսօրին  ծորակից ջուր է  գալիս,, կես  ժամ, մի ժամ:  էրէխու պես ուրախացել եմ, հա   գնում,  բացում եմ ծորակը, ստուգում. դեռ ջուր ունենք..... հետո իմացա, իբր քաղաքի տոնին պարոն բարձրաստիճան այրերը խոստացել են, որ մինչև ամանոր կլուծվի ջրի խնդիրը, և քաղաքում շուրջօրյա ջուր կլինի. ջաան.... Ինչքան քիչ բան է պետք չէ մարդուն ուրախացնելու համար.....
Հ.Գ  Իսկ ավելի լուրջ, ջրի խնդիրն այստեղ` Աբովյանում, ինձ  մտահոգում է հատկապես մանկապարտեզների հետ կապված: Ստույգ գիտեմ, որ մանկապարտեզներից շատերում շուրջօրյա ջուր չկա,  էն դեպքում, երբ ամռանը համատարած աղիքային ինֆեկցիա կար մանկապարտեզներում, էն դեպքում, երբ մի ամիս առաջ նորից մանկապարտեզներից մեկ- երկուսում դարձյալ նույնը ու մի քիչ վատը կրկնվեց: Ու ես, որպես մայր, շատ եմ մտահոգվում, նման պայմաններում` առանց ջրի, ինչպես կարող եմ երեխայիս վստահել մանկապարտեզներին.....


Վերջերս ինձ   հարազատ մարդկանցից մեկը հաճախ կրկնում է . << Հիմա հայրենասեր լինելը  մոդա է>> …. Նրա այս միտքն ինձ երկար մտորելու առիթ է տվել: Ինքս ինձ երկար հարցեր եմ տվել, խորհել,  մտորել` ինչպես, ինչ նորաձևության մասին է խոսքը…Հետո հանկարծ գալիս է պատասխանը, չի ուշանում. լրահոսով լսում եմ մի խումբ կուսակցական երիտասարդների այս  կամ այն հայրենանվեր ակցիաների մասին, հետո մեկ  այլ կուսակցականների մեկ  այլ հայրենանվեր գործողությունների մասին, ու կամաց-կամաց որոշակիանում է պատասխանը հարցերիս…. Հասկանում եմ , որ ճշմարիտ հայրենասիրությունը գովազդի կարիք չունի.   ( մեզ հասակակից տղաները, որ ընկան ռազմի դաշտում , չէին գոռում իրենց սիրո մասին,  իսկ այսօր  մի խումբ երիտասարդներ, ովքեր   նույն այդ տղաների հիշատակն հավերժացնող Եռաբլուրի տարածքն են հանկարծ որոշել մաքրել,  իրենց պարտքն են համարում, ի լուր աշխարհի ասել այդ մասին )….. Ցավով ըմբռնում եմ   իմ  հարազատի միտքը`   հիմա հայրենասեր լինելը մոդա  է, և այնքան-այնքան եմ ափսոսում, որ  ամբիոններից հայրենսիրություն ու նժդեհյան գաղափարներ գոռացողներն իրականում իրենց այլ վարքով բնավ չեն համապատասխանում իրենց քարոզածին …. Եվ ինչքան շատ են ստվարանում  հայրենասիրության մասին սոսկ բարձրաձայնողները, այքան մեծանում է տագնապս, որ   << Թացն էլ չորի հետ կսկսի այրվել>>….

 

Նույն հարցն հաճախ ինձ տանջում է , երբ թափառում եմ բլոգսֆերայում. այնքան շատ են գրում, խոսում հայրենասիրությունից, որ գլուխ չես հանում….

 

Հ.Գ.  Կարծում եմ`  հայրենասիրությունը նման է հավատքի. ամեն մարդ միայն ինքը գիտի իր հավատքի խորությունը, ինքը գիտի ում  և ինչու է երկրպագում: Եվ, ի վերջո,  ամեն մարդու  կենսակերպն է ակամա ապացուցում այդ մարդու ճշմարիտ հավատացյալ կամ կեղծ քարոզիչ լինելը….

   
  Կար ու չկար մի տղա:  Այս աշխարհում նա  ուներ ընդամենը  մի փոքրիկ-փոքրիկ սենյակ` տաք ու ջերմ, լցված  հազար ու մի հավերժացած ակնթարթներով,  եվ ուներ մի ֆոտոխցիկ:  Ինքնամոռաց  լուսանկարում էր տղան: Թափառում էր նա,  հավաքում  աշխարհի գույներն  իր աչքերի մեջ, իր լուսանկարների մեջ ու բերում  դրանք իր փոքրիկ-փոքրիկ սենյակը...  
 Զարմանում էին նրանք, ովքեր մտնում էին այդ սենյակից ներս, տեսնում աշխարհն այն, որ տեսել էր այդ տղան.  այն նույն աշխարհը, որում ապրում էին մարդիկ, այնքան տարբեր էր տղայի տեսած աշխարհից: Մտնում էին մարդիկ նրա սենյակից ներս, ու բացվում էր տղայի հոգին նրանց առաջ...
  ՈՒ ՍԻՐՈՒՄ  էր տղան...Սիրում էր աչքերը նրա, որ խորունկ -խորունկ էին, լուսավոր ու ջինջ:  Սիրում  էր աղջիկը տղային, որի հոգում աշխարհն էր  գույներով լի:

...Եղավ մի անգամ, իմացան  փողոտ ծնողներն աղջկա այդ սիրո մասին: Արգելեցին նրան սիրել տղային, հանդիպել նրան`  նրան, որ ընդամենը  մի փոքրիկ-փոքրիկ սենյակ ուներ այս մեծ   աշխարհում.....

 .... <<Էլ չզանգես ինձ>>,- ասաց աղջիկը....

Լուսավոր ու տաք, ջերմ ու սիրելի սենյակը հանկարծ սառեց, դարձավ ցուրտ, գորշ ու մռայլ, ծաղկաթերթերը`  մեծ աշխարհից եկած այս սենյակ,  թոշնեցին հանկարծ, արևները խամրեցին, անձրևի կաթիլները դարձան սառցե բեկորներ, ցորենի ծիլերը ` նոր-նոր կանաչող դաշտում,  դարձան փշալարեր...... Լուսանկարում էր տղան....Սենյակում միայն սևն ու սպիտակն էին, ցուրտ էր սենյակում.......

 ..... Եղավ մի օր այդ նույն սենյակում հայտնվեց մեկը`  հարուստ գրպանով ու կարճ, շատ կարճ  փեշերով...  սիրեց տղային,  սիրեց սիրով Շամիրամի.....
Տղային թվաց` սենյակը լցվեց....

Շատ չանցավ սակայն, կինն այդ խանդեց տղային... խանդեց սենյակին, խանդեց ֆոտոխցիկին .... ՈՒ  կնոջ խանդով,կնոջ հրով  ու հմայքով  նա   բաժանեց տղային իր սենյակից, իր աշխարհից, իր լուսնկարներից:

 Առաջ, որ դաշտերում էր տղան, առաջ, որ տեսնում էր ծաղկի բացվելը,  տերևի ընկնելն ու մեղվի թռչելը, դադարեց տեսնել. աչքերի առաջ թանկ սպասքեղենն էր շքեղ ռեստորաններում, ոսկե շղթաների զնգոցն էր իր Շամիրամի վզին... Թանկ մեքենայի  փափուկ  օրորն էր.... ՈՒշ գիշերներին  խավարում բացում էր իր սենյակի դուռը,  առանց լույսն անգամ վառելու քնում էր, հետո այգաբացին նա էր`  իր խոստումներով, իր գգգվանքներով...

Եղավ մի օր` տղան ձեռքն առավ Ֆոտոխցիկը, ուզեց նկարել....Չեղավ, չստացվեց....  Լուսանկարներն անշունչ  էին... Տղան տեսողությունը չէր կորցրել, սակայն անզոր էր դարձել ՏԵՍՆԵլ,,, 

 Նա նույնիսկ չհասցրեց հասկանալ` ինչ է կատարվում  իր հետ, զնգաց հեռախոսը... Շամիրամն էր...
4 տարի առաջ էր` էն սարսափելի աղետի ժամանկ , երբ  A-320-ը  աղետի ենթարկվեց,  ընկերուհուս  եղբայրն էլ ինքնաթիռում էր....
2 տարի առաջ   բարեկամներիցս մեկը մի ակնթարթում ավտովթարի ժամանկ կորցրեց 2 անչափահաս տղաներին........... 

Ամեն անգամ, երբ որդեկորույս մոր ես տեսնում, քեզ թվում է, նա` զավակին կորցրած մայրը, չի դիմանա, կխելագարվի.......  Էդ դեպքերի ժամանկ , երբ պապիս մոտ ասում էի` Մայրը չի դիմանա, կգժվի, պապս` հազար մահ տեսած, մի բան էր  պատմում.


<<Լինում է, չի լինում, մի կին է լինում:  Էս կինն ամբողջ աշխարհում մեն- մի    մինուճար տղա է ունենում: Օրերից մի օր, մի դժբախտ օր էս կնոջ տղան մահանում է: Մայրը ողբում է լալիս........ Երբ որդուն ուզում են հողին  հանձնել, մայրը չի թողնում: <<Չէ', թողեք,- ասում է, մի թաղեք նրան, թողեք նրան, որ ես նայեմ  նրան, նայեմ ու սգամ, մի' տարեք ինձնից նրան.....
 Հարազատները չեն իմանում` ինչ անեն, մի տարեց, իմաստուն մարդ ասում է .<< Մի սենայակում` առաստաղից, մի կտոր հաց կախեք,  էդ սենայկում դրեք որդու դագաղը, մայրն էլ թող էնտեղ մնա.......
Անցնում են օրերը,  որդուն կորցրած մայրը` առանց աչքին հաց ու ջուր, առանց աչքին որևէ մի բան երևալու, լալիս էր ու լաիս, սգում որդու մահը, անցնում են օրերը 1,2, 3, 10.... Ու չէր թողնում մայրը որդու դին հողին հանձնել.... Անցնում են օրերն էդպես, մի օր էլ մայրը, որ, ի վերջո, մարդ էր, սովածանում է, նայում  շուրջբոլորը, տեսնում առաստաղից մի չոոր կտոր հաց է կախված: Ձեռքն երկարում է, որ հացը վերցնի, բոյը չի հասնում, փորձում է մեկ-երկու, երեք,  սովը տանջում է,,, երկար չարչարվելուց հետո, մայրը կամաց քաշում է որդու դագաղը, կանգնում վրան, ձեռքը երկարում հացին: 
Էն իմաստուն տարեց մարդը բարեկամներին ասում է` այ հիմա'  գնացեք  ու հողին հանձնեք որդու մարմինը>>: 
   

Tags:

 Չգիտեմ ինչու, բայց վերջերս հաճախ եմ մտածում մահվան մասին, հիշում եմ ինձ հարազատ, կամ պարզապես ծանոթ մարդկանց, ովքեր կային ու հիմա չկան.... եվ սարսափում եմ, որ  անակնկալ մի օր մահն էլի ինձնից կարող է տանելի թանկ մարդկանցից մեկին.....
Գուցե անհեթեթ է,  բայց ես հիմա  երբեմն վախենում եմ մահից ինքս ինձ համար,  որովհետև այս աշխարհում կա մեկը, ում ես  եմ  կյանք  տվել, այ նրա համար եմ վախենում, որ հանկարծ մի  օր ՆԱ` այդ փոքրիկ արարածը չմնա առանց ինձ: Այս ապրումներն հիմնականում էն ժամանակ եմ ունենում, երբ առանց նրա որևէ տեղ եմ գնում, նա տանն է, ես` մեքենայի մեջ: Տարիներ առաջ բարեկամներիցս մեկը `50-անց մի կին, երբ ասում էր. <որ պատկերացնում եմ մեռնելու եմ ու տղայիս էլ չեմ տեսնելու, մենակ դրա համար չեմ ուզում մեռնել>, ես զարմանաում էի` այ քեզ բան մեռնելուց հետո Էլ ինչ, իսկ հիմա ես նրան շատ լավ եմ հասկանում...